Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Երերույքի տարածքից վագոն–տնակն ապամոնտաժվել է

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Շիրակի ՊՄՊ մարզային ծառայության  և  Անի համայնքի համատեղ աշխատանքի արդյունքում  Երերույքի տաճարի պահապանական գուտու  տարածքում տեղադրված  վագոն – տնակն ապամոնտաժվել է։

ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության հուշարձանների պահապանը 2023 թ․ մայիսի 30-ին շրջայցի ժամանակ է արձանագրել դեպքը, հայտնել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանը։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հորդորում է պատմական հուշարձանների տարածքում, պահպանական գոտիներում ապօրինի գործողություններ չկատարել։