Բացել լրահոսը Փակել լրահոսը
366970271_846895090126108_3724698964714566134_n
A A
Պաշտոնական

Մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումը․

Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Այսօր Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարում մասնակցել եմ Աստվածամոր Վերափոխման տոնի նախօրյակին կատարվող ժամերգությանը և միացել շաբաթապահքն ամփոփող միասնական ապաշխարհության աղոթքին:
 
Ելնելով ներկա ծանրագույն իրավիճակից՝ ՀԱԵ Արցախի թեմը Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը հռչակել էր համազգային աղոթքի և ապաշխարության շրջան՝ կոչ անելով միասնական աղոթքով Աստվածամոր բարեխոսությունը խնդրել Արցախ աշխարհի խաղաղության և հայ ազգի միասնության համար։
 
Թո՛ղ Աստվածամայրը միշտ հովանի լինի մեր ազգին: