Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Բադալյան
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Արցախի շրջափակման վերաբերյալ միջազգային ԶԼՄ-ների անդրադարձի մասին

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով  Արցախի շրջափակման մասին միջազգային մամուլի արձագանքին։

«Մինչ Ադրբեջանը պնդում է, թե բոլոր շրջանակները, ինքնիշխան կառավարությունները, միջազգային ինստիտուտներն ու լրատվամիջոցները «խաբված են», կարևոր է ընդգծել Լաչինի միջանցքի շրջափակման մասին միջազգային հետևողական լուսաբանման և ուղերձների օբյեկտիվությունը, որով ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ծայրահեղ ծանր պայմանները և Ադրբեջանի իրական մտադրությունները»,- գրել է Բադալյանը։

ԱԳՆ խոսնակը հրապարակմանը կից տարածել է նաև միջազգային ԶԼՄ-ներում Արցախի շրջափակման վերաբերյալ հրապարակումները։