A
A
Թանկարժեք նվեր Ռոբերտո Կառլոսին
Ֆուտբոլի Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Անժի» ակումբի նախագահ Սուլեյման Քերիմովը 1,8 մլն եվրո արժողության ավտոմեքենա է նվիրել թիմի բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կառլոսին` նրա ծննդյան 38 ամյակի առիթով:
Ռուսաստանցի մեծահարուստը, որը 2004 թվականից փորձում է դառնալ իտալական «Ռոմա» ակումբի սեփականատերը, Bugatti Veyron մակնիշի ավտոմեքենայի բանալին աշխարհի չեմպիոնին հանձնել է հատուկ կազմակերպված շնորհանդեսի ժամանակ:
Նա հայտարարել է, որ եթե թիմը առաջիկա 4 տարիներին նվաճի Ռուսաստանի չեմպիոնի կոչումը, ապա ֆուտբոլիստները կպարգեւատրվեն նույն մակնիշի ավտոմեքենաներով: