Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գյուղատնտեսության օժանդակության պետական ծրագրեր, ցածր արդյունավետություն. ինչու՞ է այդպես (տեսանյութ)

Բանախոսներ՝ 🔸Իռա Փանոսյան` ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչության պետ 🔸Տիգրան Ալեքսանյան՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Անասնաբուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար 🔸Վարսիկ Մարտիրոսյան՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության վարչության պետ 🔸Գայանե Ավագյան՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտական խմբի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Տոհմային «խելացի» անասնապահություն, ինտենսիվ այգեգործություն, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացում, նորարար, արտահանմանը միտված, արդյունաբերական գյուղատնտեսություն, ժամանակակից աշխարհի պահանջներին համաքայլ՝ զարգացած ագրոբիզնես…Սրանք են կառավարության՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման պետական օժանդակության ծրագրերի նպատակները: ✔Որքանո՞վ են աջակցության ծրագրերն արդյունավետ: ✔Քանի՞ շահառու ունեն նման ծրագրերն ու ի՞նչ արդյունքներ են գրանցված մինչ այսօր: Հայաստանում կա 2 մլն հա գյուղատնտեսական նշանակության հող, դրա փոքր մասն է մշակվում այսօր: 440 հազար հա վարելահողի մոտ 50 %-ն է օգտագործվում: ✔Ինչպե՞ս է կառավարությունը նախատեսում լուծել անմշակ վարելահողերի խնդիրը: Այս և թեմային առնչվող այլ հարցերի պատասխանները կհնչեն քննարկման ընթացքում: