Բացել լրահոսը Փակել լրահոսը
366560949_679595384186633_8372633928894973800_n
A A
Պաշտոնական

Օրվա ընթացքում ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացվեն Ասկերանի շրջանում

ԱԻ պետական ծառայության, «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և «The Halo Trust» կազմակերպության սակրավորական խմբերը, օգոստոսի 11-ին`օրվա տարբեր ժամերի, ռազմամթերքի պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանի շրջանի Այգեստան և Իվանյան համայնքների տարածքում։

Այդ մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։


Չպայթած և կյանքի համար վտանգ հանդիսացող ռազմամթերքը բնակավայրերի հարակից տարածքներում հայտնվել են 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծության ժամանակ։

Մինչ օրս սակրավորները Հանրապետության տարածքում իրականացնում են հետախուզական, անհրաժեշտության դեպքում` տեղում դրանց ոչնչացման աշխատանքներ։

Հորդորում ենք, պայթյունների ձայն լսելու դեպքում`խուճապի չմատնվել։

Հեռ. 911։