Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Բուդյո-Գլիմտը» ընդհատեց «Փյունիկի» հաղթարշավը. Կոնֆերենցիաների լիգա

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին խաղում Երևանի «Փյունիկը» Նորվեգիայում պարտվեց տեղի «Բուդյո-Գլիմտին»:

 

Դաշտի տերերն արդեն 6-րդ րոպեին բացեցին հաշիվը, իսկ 31-ին կրկնապատկեցին այն: Երկրորդ կեսի սկզբում «Բուդյո-Գլիմտը» երրորդ գոլը խփեց և գործնականում վճռեց խաղի ելքը:

 

Հանիպումը խորը պաշտպանությունում անցկացրած «Փյունիկը» խաղավերջում մի փոքր ակտիվացավ, սակայն չկարողացավ խփել հեղինակության գոլ:

 

Այդպիսով, մեր թիմն ընթացիկ մրցաշարում տարած 4 անընդմեջ հաղթանակից հետո կրեց առաջին պարտությունը` 0:3: Պատասխան խաղը տեղի կունենա օգոստոսի 17-ին, Երևանում: