Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Մարտակերտի նախկին կենդանաբանական այգու տարածքից տեղափոխված առյուծը վերադառնում է Հարավային Աֆրիկա (լուսանկարներ)

2022 թ-ի դեկտեմբերի 4-ին, FPWC-ին Արցախի Մարտակերտի շրջանի նախկին կենդանաբանական այգու տարածքից փրկեց և Հայաստան տեղափոխեց Ռուբեն անունով առյուծին։
 
 Այս մասին հայտնել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ 
 
Իր կյանքի ողջ ընթացքում առյուծը երբեք չի շփվել իր ցեղակիցների հետ։
 
Այսօր նշելով առյուծների համաշխարհային օրը՝ ուրախ ենք տեղեկացնելու, որ նա վերադառնում է իր հայրենիք՝ Հարավային Աֆրիկա, միանալու իր տեսակի առանձնյակներին, որտեղ անցկացնելու է իր կյանքի մյուս մասը։
 
Առաջին անգամ, նրա մռնչյունները արձագանք կստանան հարազատ միջավայրում։ Սա կարևոր և նշանակալի իրադարձություն է։