Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Գ. Պետրոսյանը պարտվեց

Սպորտ
725360800f7bdfd54d4ad09bc5e054a5

Դուբայում շարունակվող շախմատի խոշոր միջազգային մրցաշարի 4-րդ տուրում մեր շախմատիստները համեմատաբար անհաջող հանդես եկան:

Առաջատարների խմբում գտնվող գրոսմայստեր Դավիթ Գ. Պետրոսյանը պարտվեց եւ զիջեց դիրքերը: Անհաջողության մատնվեց նաեւ Կարեն Գրիգորյանը, որը կես միավորով էր ետ մնում Դավիթից:

Հետապնդողներին խմբում ընթացող Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Քոթանջյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները եւ նույնպես զիջեցին դիրքերը: Իսկ ահա Աշոտ Անաստասյանը եւ Զավեն Անդրիասյանը հաղթանակներ տարան եւ բարելավեցին մրցաշարային գործերը: Անաստասյանը 3,5 միավորով այժմ զբաղեցնում է 11-րդ տեղը, իսկ Անդրիասյանը 3 միավորով 20-րդն է:

Այսօր տեղի կունենան 5-րդ տուրի հանդիպումները: Աշոտ Անաստասյանը սեւերով կհանդիպի ուկրաինացի Եվգենի Միրոշնիչենկոյի հետ, իսկ Զավեն Անդրիասյանը` շվեդացի Պոնտուս Կառլսոնի հետ: