Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_7704 (1) (1)
A A
Հասարակություն

«Այբ» դպրոցում տեղի կունենա «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադա»-ի հայաստանյան փուլը

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան հարթակ կդառնա երիտասարդ նորարների և
ռոբոտասերների համար

Օգոստոսի 11-ին՝ ժամը 12:00-ին, «Այբ» դպրոցում տեղի կունենա աշխարհում
ռոբոտաշինական ամենամեծ մրցույթներից մեկի՝ «Ռոբոտների համաշխարհային
օլիմպիադա»-ի հայաստանյան փուլը։

Ինժեներական մտքի և բնագիտական առարկաների շուրջ միավորող օլիմպիադան
Հայաստանում անցկացնում է «Քոնթեստս Լաբ» կրթական հասարակական
կազմակերպությունը: 2023-ին մրցույթն իր շուրջ է համախմբել 16 թիմ։ Ավելի քան 60
երեխա ՀՀ տարբեր մարզերից այս տարի կպայքարեն «Ռոբո-առաքելություն»
մրցակարգում:Ազգային փուլի հաղթողները հնարավորություն կունենան ներկայացնելու
մեր երկիրն միջազգային փուլում, որն այս տարի հյուրընկալելու է Պանաման:
Օլիմպիադան ուրույն հարթակ է 8-19 տարեկան բոլոր ռոբոտասերների համար, որոնք
ուզում են իրենց ուժերը փորձել ծրագրավորման և նոր ռոբոտների ստեղծման գործում:
Մրցույթին զուգահեռ կանցնի նաև ԳՏՃՄԱ ցուցահանդես, որտեղ մի շարք
կազմակերպություններ կներկայացնեն իրենց լուծումները և նորությունները
ինժեներական կրթության ոլորտում: Սպասվում են հետաքրքիր ժամանցային
ցուցադրություններ, մրցույթներ և խաղեր: Ցուցահանդեսը բաց է բոլոր ցանկացողների
համար:

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի համակազմակերպիչ և մշտական գործընկեր՝
CET ընկերություն՝LEGO education-ի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:
Ռազմավարական գործընկեր՝ Ռոստելեկոմ Արմենիա: Օլիմպիադայի հայաստանյան
հարթակի հիմնադիր և աջակից գործընկեր՝ «Այբ» կրթական հիմնադրամ: Հյուրընկալող
գործընկեր՝ «Այբ» դպրոց: