Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատրաստվել են Ստամբուլի առաջնությանը

Սպորտ
7448759084a935079cd3dae6a299338d

Ապրիլի 14-ին ՀՀ ձյուդոյի ազգային հավաքականը Աբովյանում ավարտեց ուսումնամարզական հավաքը: Այս հավաքը վերջինն էր ապրիլի 20-24-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնության նախապատրաստման համար:
Հավաքականի գլխ ավոր մարզիչ Ադրիան Կրոիտորուն հրապարակեց մասնակիցների անուները.

Դրանք են` 60կգ Հովհաննես Դավթյան (Գյումրի), 66կգ Արմեն Նազարյան (Հրազդան), Համբարձում Տոնոյան (Գյումրի), 73կգ Արտյոմ Բաղդասարյան (Գյումրի), 100կգ Հակոբ Առաքելյան (Երևան), աղջիկներից 48կգ Գայանե Հարությունյան (Երևան):

Ի դեպ, հավաքական թիմը նախատեսված բոլոր միջոցառումները անց է կացրել համաձայն ՀՁՖ-ի օրացուցային պլանի, որի արդյունքները ֆեդերացիայի տնօրենների խորհուրդում գնահատվել է լավ: