Բացել լրահոսը Փակել լրահոսը
1117055
A A
Հասարակություն

Պայթյուն է որոտացել Մոսկվայի մարզի օպտիկամեխանիկական գործարանում

Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում գտնվող ձեռնարկությունում պայթյուն է որոտացել։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադում գտնվող օպտիկամեխանիկական գործարանում», - ասել է գործակալության զրուցակիցը։

Արտակարգ պատահարի պատճառների և տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։

Գործարանում հայտարարվել է համատարած տարհանում, դեպքի վայր են ժամանել ուժայիններ և շրջանի ղեկավարը։ Արտակարգ պատահարի վայր է մեկնել նաև Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։

Ինչպես նշված է ձեռնարկության կայքում, գործարանն օպտիկական ու օպտիկաէլեկտրոնային սարքերի առաջատար մշակող և արտադրող է ուժային կառույցների, արդյունաբերության և առողջապահության համար:

photo_2023-08-09_11-51-19.jpg (109 KB)

 

photo_2023-08-09_12-03-56 (2).jpg (151 KB)

photo_2023-08-09_12-03-56.jpg (152 KB)