Բացել լրահոսը Փակել լրահոսը
366557834_678010361011802_6947343527870225427_n
A A
Հասարակություն

Օգոստոսի 9-ին հանրապետության տարածքում կանխատեսվում է մինչև +41° տաքություն

 
 
ԱԻ պետական ծառայությունը զգուշացնում է, որ վաղը` օգոստոսի 9-ին, հանրապետության տարածքում կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում։ Գիշերը կանխատեսվում է +21...+23, իսկ ցերեկը` +36...+41° տաքություն։
Ուշադրությու'ն
 
Արևի ճառագայթների երկարատև ազդեցությունը մարդու մարմնի վրա համարվում է վտանգավոր, և առողջության վրա կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ` առաջացնելով արևային այրվածք, արևահարություն։
 
Անհրաժեշտ է հիշել, որ օրվա ամենաշոգ ժամերին (11:00-17:00) երեխաների, հղիների, ծերերի, խրոնիկ հիվանդություններով տառապող մարդկանց համար վնասակար են ոչ միայն արևի ուղիղ ճառագայթները, այլև բացօթյա ստվերոտ տարածքները: