Կանգնակներն արգելված են կրկնակի ստուգայցեր, կրկնակի տուգանքներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Երևանի ավտոկայանատեղիներում կայանելը հաճախ հնարավոր չէ: Պատճառը ոչ միայն կայանատեղ չլինելն է, այլև դրանք կանգնակներով ու տարբեր առարկաներով զբաղեցնելը:
Երևանի քաղաքապետարանը պարեկային ծառայության հետ շարունակում է ամենօրյա ուժեղացված ստուգայցերը՝ կանգնակները հեռացնելու և ճանապարհի երթևեկելի հատվածն ազատելու համար:
Հիմնական խնդիրը տնտեսվարողներն են, նաև որոշ անհատներ, որոնք, այսպես ասած, «տեղ պահելու համար» գումար են վաստակում: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքը հստակ նշում է. «Արգելվում է ճանապարհին թողնել իրեր ու առարկաներ, որոնք կարող են խոչընդոտել ճանապարհային երթևեկությանը»: Սա նշանակում է՝ կանգնակ տեղադրելն արգելվում է: Աբովյան փողոցի միջբակային տարածքներից մեկում արդեն երկրորդ անգամ են հեռացվում կանգնակները:
Տեսախցիկի առջև երևալ քաղաքացիները չցանկացան, բայց խնդրեցին պարզաբանել, թե ինչու են տեղադրել: Քաղաքային իշխանությունը շարունակելու է ստուգայցերը վարչական բոլոր շրջաններում՝ մինչև խնդրի վերջնական լուծումը: Մանրամասները՝ տեսանյութում: