Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_NA_09
A A
Պաշտոնական

Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները

Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները։

Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նոր նախագահը շարունակելու է խորհրդարանի ժողովրդանպաստ գործունեությունը:

ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ հավաստացնելով առաջնորդվել արդեն իսկ կառուցված հիմքերով:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին