Բացել լրահոսը Փակել լրահոսը
download
A A
Պաշտոնական

Ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում․ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Կապված Արցախի լիակատար պաշարման ու դրանից բխող հետևանքների հետ՝ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում ալյուրի պարկերի խիստ պակաս է զգացվում ,որոնք անհրաժեշտ են աղացած ալյուրը պարկավորելու ,հացի արտադրամասեր տեղափոխելու ,ինչպես նաև պահեստավորելու համար։
 
Բոլորիս համար այս դժվար պահին հացի արտադրության և ալյուրի պահեստավորման գործընթացը բնականոն հունով կազմակերպելու համար խնդրում և հորդորում ենք ` բոլոր այն քաղաքացիները ,ովքեր ունեն և կարող են ԱՀ ԳԳԱ հիմնադրամին տրամադրել պարկեր , դիմեն հիմնադրամ կամ զանգահարեն 097 11 66 08 հեռախոսահամարով։
 
ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ