Ջերմուկում կկայանա գրան-պրիի մրցաշար
ՖԻԴԵ-ն հրապարակել է կանանց շախմատի 2011-12 թթ գրան-պրիի ժամանակացույցը:
Վեց մրցաշարերից բաղկացած շախմատային մարաթոնը կսկսվի 2011 թ օգոստոսի 1-ին, Դոնի Ռոստովում: Ի դեպ, գրան-պրիի 5-րդ փուլը կանցկացվի Ջերմուկում:
Ահա բոլոր 6 փուլերի ժամանակացույցը.
1-ին փուլ` Դոնի Ռոստով (Ռուսաստան) - 1-15.09.2011 թ
2-րդ փուլ` Շենչժեն (Չինաստան) - 1-15.09.2011 թ
3-րդ փուլ` Նալչիկ (Ռուսաստան) - 8-23.10.2011 թ
4-րդ փուլ` Ստամբուլ (Թուրքիա) - ապրիլ, 2012 թ
5-րդ փուլ` Ջերմուկ (Հայաստան) - հունիս, 2012 թ
6-րդ փուլ` Կազան (Ռուսաստան) - սեպտեմբեր, 2012 թ
Մրացաշարերին կմասնակցեն անցած գրան-պրիում առաջին 10 տեղերը գրաված շախմատիստուհիները, ինչպես նաեւ կազմակերպիչ երկրների մեկական ներկայացուցիչները: Հայաստանն այս անգամ կունենա միայն մեկ մասնակից: Հիշեցնենք, որ 2009-10 թթ գրան-պրիի մրցումներին հանդես եկան մեր շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը եւ Լիլիթ Մկրտչյանը: