Բացել լրահոսը Փակել լրահոսը
1116882
A A
Հասարակություն

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X (նախկինում՝ «Թվիթեր») սոցցանցի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին:

Նախարարությունը նշել է, որ հանրապետությունը բախվում է ամենամեծ բնական աղետին՝ ջրհեղեղների ավերածություններին։

«Մենք նաև մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով, օգոստոսի 5-ի դրությամբ, զոհվել է 4 մարդ։