Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը 62-րդն է աշխարհում

Սպորտ
a1d97cc114525391b15c65e40eab2010

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Ռուսաստանի ընտրանու հետ մրցավեճում ոչ-ոքի` 0:0 խաղալու հաշվին 3 աստիճանով բարելավեց իր դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում, որը հրապարակվել է այսօր: Այժմ մեր ընտրանին զբաղեցնում է 62-րդ տեղը:

Իսկ ահա Ռուսաստանի հավաքականը երեւանյան ոչ-ոքիից հետո 13-րդ տեղից տեղափոխվել է 18-րդ հորիզոնական: Նահանջ են ապրել նաեւ մեր մյուս մրցակիցները` Սլովակիան, որն այժմ 27-րդն է (մինչ այդ` 22-ը), Մակեդոնիան` 85 (83), իսկ ահա Իռլանդիան ու Անդորրան մնացել են նույն դիրքերում` համապատասխանաբար 34-րդ եւ 202-րդ տեղերում:

Մեր հարեւան Վրաստանը Խորվաթիայի ընտրանուն հաղթելուց հետո բարձրացել է 56-րդ հորիզոնական, իսկ Ադրբեջանը նահանջել է 107-րդ տեղ։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակը.
1. Իսպանիա 1857
2. Հոլանդիա 1702
3. Բրազիլիա 1425
4. Գերմանիա 1386
5. Արգենտինա 1276
6. Անգլիա 1163
7. Ուրուգվայ 1094
8. Պորտուգալիա 1052
9. Իտալիա 1019
10. Խորվաթիա 991