Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահակ
A A
Սպորտ

Սահակ Հովհաննիսյանը՝ ԱՊՀ երկրորդ խաղերի չեմպիոն

Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում օգոստոսի 5-ին կայացել են ԱՊՀ խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումները։
 
67 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8-րդ եզրափակչից, որտեղ հաղթել էր Տաջիկստանի ներկայացուցչին, ապա շանս չի տվել թուրքմեն մրցակցին, կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում հաղթել է ադրբեջանցի Մամադլիին, իսկ եզրափակչում 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին։
 
Հովհաննիսյանի նվաճած մեդալն առաջինն էր Հայաստանի հավաքականի համար՝ ԱՊՀ խաղերում։
Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Գրիգորյանը (82 կգ)։ Փոքր եզրափակչում նա 24 վայրկյանում հաղթել է տաջիկ մրցակցին։
Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտեցին իրենց ելույթները՝ երկու մեդալով։