Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում օգոստոսին․ Սուրենյանն է կանխատեսում (տեսանյութ)

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ օգոստոսի 6-8-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա։ Հանրապետության ամենատաք հատվածներում, ըստ կանխատեսումների, օդի ջերմաստիճանը 38-ից բարձր չի կանխատեսվում։

Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օգոստոսին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից 1 աստիճան բարձր։ Նա ընդգծեց, որ օգոստոսին հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։