352 պաշտոնատար անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետը կառավարության նիստում անդրադարձել է բացօթյա սրճարաններում ծխելու արգելքին: Նա ընդգծել է, որ ի հեճուկս Կառավարության որոշման, այդ երևույթը շարունակվում է: Այս կապակցությամբ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ներկայացրել է հետևյալ տվյալները. «2023թ. հունվարի 1-ից մինչ այսօր կազմվել է ընդհանուր 7186 վարչական արձանագրություն, որից 790 հանրային սննդի օբյեկտների, այս շաբաթվա ընթացքում 31 արձանագրություն: Արգելված վայրերում՝ 6044 արձանագրություն, այս շաբաթվա ընթացքում՝ 210 վարչական արձանագրություն: 352 պաշտոնատար անձի նկատմամբ արձանագրություն, այս շաբաթվա ընթացքում՝ 15 վարչական արձանագրություն»:
ՆԳ նախարարը հավելել է, որ աշխատանքները կակտիվացնեն դրական արդյունք ունենալու նպատակով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշել է, որ կատարված ուսումնասիրության համաձայն` ծխողների շրջանում կա քանակական փոփոխություն, այսինքն՝ տարվող քաղաքականության արդյունքում կա որոշակի արդյունք: Նախարարի խոսքով, ստեղծվում են նաև աջակցող ինստիտուտներ այն մարդկանց համար, ովքեր ուզում են թողնել ծխելը: