Բացել լրահոսը Փակել լրահոսը
364077043_235617029434407_1273097591482602716_n
A A
Հասարակություն

Հրդեհ Երևան-Սևան ավտոճանապարհին

Օգոստոսի 3-ին, ժամը 12։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաք չհասած այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ-ի ձախակողմյան հատվածում այրվում է մոտ 1 հա բուսածածկույթ: