«Ինտերը» ընկերական խաղում հաղթեց «ՊՍԺ»-ին. Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Միլանի «Ինտերը», որը կարճատև հավաք է անցկացնում Ճապոնիայում, այսօր ընկերական խաղ անցկացրեց Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի հետ:
Ինչպես տեղեկացնում են իտալական լրատվամիջոցներն, առաջին խաղակեսն անցել է ֆրանսիացիների առավելությամբ, որոնք գոլ խփելու լավ պահեր են ունեցել, սակայն չեն իրացրեց դրանք: Ընդմիջումից հետո նախաձեռնությանն արդեն տիրել է «Ինտերը», սակայն խաղի հաշիվը 64-րդ րոպեին բացել են փարիզեցիները: Չնայած դրան, միլանցիները շարունակել են մեծ ուժերով գրովել և կարողացել են ոչ միայն հավասարեցնել հաշիվը, այլև խփել հաղթական գոլը՝ 2:1: «Ինտերի» կազմում աչքի են ընկել փոխարինման մտած Էսպոզիտոն ու Սենսին:
Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, որը բաց էր թողել «Ալ Նասրի» հետ ընկերական նախորց խաղը, այս անգամ հանդիպումը սկսեց մեկնարկային կազմում: Մեր հայրենակիցը փոխարինվեց 55-րդ րոպեին:
«Ինտերը» ընեկարական հաջորդ խաղը կանկացնի օգոստոսի 9-ին, ավստրիական «Զալցբուրգի» հետ: