
Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին ԿԸՀ-ն հրավիրում է քննարկման
Աջակցիր «Ա1+»-ին
Երևանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրում է քննարկման։ ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչներին կներկայացնեն կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։
Այս ընտրություններին կուսակցությունները ԿԸՀ-ից ստանալու են իրենց օգտահաշիվները, որի միջոցով մուտքագրելու են և՛ իրենց ընտրական ցուցակները, և՛ գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ծրագրի միջոցով ներկայացվելու է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաև մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում և վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների հայտերը։
Հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին ժամը 14։00-ին, ԿԸՀ վարչական շենքում՝ Գևորգ Քոչար 21Ա։
Խնդրում ենք մինչև օգոստոսի 2-ը ժամը 12։00-ն հաստատել ձեր մասնակցությունը՝ [email protected], [email protected], [email protected] էլփոստերին ուղարկելով ձեր կուսակցության և կուսակցության ներկայացուցիչների տվյալները։ Հարկ ենք համարում ընդգծել, որ ցանկալի կլինի քննարկմանը ներկա լինեն այն անձինք, ովքեր զբաղվելու են օգտահաշիվ ստանալու և ցուցակները մուտքագրելու գործընթացով։