Բացել լրահոսը Փակել լրահոսը
picture.thumb
A A
Հասարակություն

Opel-ը բախվել է ծառին, ՀՔԿ զինվորական կայազորի քննիչը տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan.com

Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Ռոման Բադեյանն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 51 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին: Այս մասին գրել է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ռ. Բադեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռ. Բադեյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ  կայազորային քննչական բաժնում՝ որպես քննիչ: