Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սմբատ Մարգարյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց

Սպորտ
3fce8c2492802181eee61fe3d2968cda

Կազանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի 2011 թ առաջնության առաջին օրը Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճեց ընդամենը մեկ մեդալ:

56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը հրում վարժությունում բարձրացնելով 140 կգ ծանրաձողը` նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Իսկ ահա երկամարտում նա 245 կգ արդյունքով զբաղեցրեց ընդամենը 9-րդ տեղը: Եվրոպայի չեմպիոն դարձավ մոլդովացի Օլեգ Սիրջին, որը ցույց տվեց 262 կգ արդյունք:

Այսօր մեր ծանրորդներից մրցասպարեզ կմտնի միայն Էլեն Գրիգորյանը, ով հանդես կգա 53 կգ քաշային կարգում:

Հիշեցնենք, որ Կազանում Հայաստանը ներկայացնելու են նաեւ Վանիկ Ավետիսյանը (69 կգ քաշային կարգ), Սամվել Գրիգորյանը (69 կգ), Արայիկ Միրզոյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (77 կգ), Էդգար Գեւորգյանը (85 կգ), Գեւորիկ Պողոսյանը (94 կգ), Արթուր Բաբայանը (105 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):