Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր 4 շախմատիստները առաջատարների թվում են

Սպորտ
725360800f7bdfd54d4ad09bc5e054a5

Դուբայում ընթացող շախմատի խոշոր միջազգային մրցաշարում շարունակում են հաջող հանդես գալ մեր շախմատիստները: Երկու տուրից հետո մեր 10 մասնակիցներից ոչ մեկը դեռեւս պարտություն չի կրել:

Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը եւ Դավիթ Գ. Պետրոսյանը 2-րդ տուրում հաղթեցին իրենց մրցակիցներին եւ 2-ական միավորով ընթանում են առաջատարների խմբում:

Նրանցից կես միավոր քիչ են վաստակել Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը, Աշոտ Անաստասյանը, Կարեն Հ. Գրիգորյանը Հովիկ Հայրապետյանը:

Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի հանդիպումները: Դրանցից առավել մեծ հետաքրքրություն են առաջացրել մեր հարեւան հանրապետությունների ներկայացուցիչների հետ մրցամարտերը: Այսպես, Զավեն Անդրիասյանը կհանդիպի ադրբեջանցի Սարհան Գուլիեւի, իսկ Կարեն Հ. Գրիգորյանը` վրացի Լեւան Պանցուլայայի հետ: Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Թուրքմենստանի ներկայացուցիչ Յուսուպ Աթաբաեւը, Արտաշես Մինասյանինը` հնդիկ Սրինաթ Նարայանանը: