A
A
Վերադարձրեք հորս. իմ հայրը հանցագործ չէ. ադրբեջանցիների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանցիների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, այսօր մասնակցում էր Կարմիր խաչի երեւանյան գրասենյակի դիմաց ուսանողների բողոքի ակցիային։
Նրանք պահանջում են հետ վերադարձնել Վագիֆ Խաչատրյանին։
«Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ. քույրերս, մայրս, հարազատներս գտնվում են Արցախում, և այսօր հույսս դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը, խնդրում եմ ինձ միայնակ չթողնել»,- ասաց նա։