Բացել լրահոսը Փակել լրահոսը
364639468_232983249697785_8256285779793601135_n
A A
Հասարակություն

«Mercedes Sprinter»-ը բախվել է սյանը և կողաշրջվել

Հուլիսի 30-ին, ժամը 02:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մ. Խուդյակով փողոցի թիվ 71 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1965 թ․) բախվել է սյանը և կողաշրջվել։
 
Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան։