Բացել լրահոսը Փակել լրահոսը
364026865_232763439719766_2844414613275870036_n
A A
Պաշտոնական

Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում 4 քաղաքացի չեն կարողացել վերադառնալ ափ

Հուլիսի 29-ին, ժամը 16։12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում մոտորանավակը խափանվել է, 4 քաղաքացի չեն կարողանում վերադառնալ ափ:

Դեպքի վայր է մեկնել N2 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ մոտորանավակի վառելիքը վերջացել է։

Ջրափրկարարները մոտորանավակը ուղեկցել են ափ։