A
A
Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա․ ԱՀ ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ին
Ողջունում ենք Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը արձանագրում է, որ վատթարացող մարդասիրական իրավիճակը խաղաղ բնակիչներին զրկում է դեղամիջոցներից և առաջին անհրաժեշտության ապրանքներից:
«Մենք կոչ ենք անում ժողովրդավարական կառավարություններին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմեղ քաղաքացիների կանխամտածված սովամահությանը վերջ տալու համար»,- նշված է հայտարարության մեջ։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից նման հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային հարթակում որոշում կայացնողների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար։
[ԱՀ մարդու իրավունքների պաշտպան]