Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-960x560z-0.8187
A A
Պաշտոնական

ՀՀ շարասյունը սպասում է ԼՂ մուտք գործելուն, Ադրբեջանն անտեսում է միջազգային դատարանի վճիռը. Վահան Կոստանյան

 

Հայաստանի շարասյունը սպասում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Ադրբեջանը չի կարողանում իրականացնել Միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտավորեցնող հրամանը՝ ապահովելու անարգել մուտքը։ Բացի այդ, Բաքվից հնչեցին անմարդկային և ցինիկ հայտարարություններ, թե «խաղն ավարտված է»,- գրել է նա։