Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերոնք 10 պարտիայից 9-ում հաղթեցին

Սպորտ
961e63c64e35b9c68b56f781933cb080

Հայաստանի շախմատիստները վստահ սկսեցին ելույթները Դուբայում մեկնարկած շախմատի խոշոր մրցաշարում, որին մասնակցում են 168 շախմատիստներ:

Առաջին տուրում հաղթանակներ տարան մեր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Արտաշես Մինասյանը, Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Քոթանջյանը, Գեւորգ Հարությունյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, ինչպես նաև ՖԻԴԵ-ի վարպետներ Կարեն Հ. Գրիգորյանը եւ Հովիկ Հայրապետյանը: Մեր 10-րդ մասնակիցը` գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը, ոչ-ոքի ավարտեց իր պարտիան:

Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի հանդիպումները:

Նշենք, որ Դուբայի մրցաշարն անցկացվում է 13-րդ անգամ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9-ը փուլով: Մրցանակային հիմնադրամը 45 հազար դոլար է: Հաղթողը կստանա 8.000 ԱՄՆ դոլար: