A
A
Վթարից հետո մեքենան այրվել է
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 25-ին, ժամը 04:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել կայանած «Ford» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։37-ին, մարվել՝ 04։44-ին։ Ավտոմեքենան այրվել է։