Բացել լրահոսը Փակել լրահոսը
16279670899271826564
A A
Հասարակություն

Ողբերգական դեպք Լոռու մարզում. գյուղերից մեկում 2-ամյա երեխային մայրը քնեցնելուց հետո օրորոցում հայտնաբերել է մահացած. Shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերեց մեկը, որտեղ հայտնաբերել են մահացած երեխայի, գրում է Shamshyan.com-ը։

Տեղում ոստիկաններն ու քննիչնրեը պարզել են, որ մահացածը 2-ամյա Իրինա Մ.-ն է:Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի հարազատները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ ժամը 15:00-ի սահմաններում երեխային օրորոցում քնեցրել են, իսկ ժամը 17:00-ի սահմաններում նրան հայտնաբերել են մահացած վիճակում:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: