Ո՞ւմ կընտրեն երեւանցիները․ հարցումներ Ավագանու ընտրություններից առաջ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ավագանու հերթական ընտրություններ կկայանան սեպտեմբերի 17–ին,իսկ քարորզարշավը կմեկնարկի օգոստոսի 23–ին։ «Ա1+»-ը զրուցել է քաղաքացիների հետ՝ պարզելու արդյոք մասնակցելու են առաջիկա ընտրություներին և ո՞ր քաղաքական ուժին են տալու իրենց ձայնը։
Առաջադրումները նախատեսված են օգոստոսի 3–ից, սակայն մինչ այս պահը արդեն իսկ մի քանի կուսակցություն հայտարարել են ավագանու ընտություններին մասնակցելու մասին։
«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակը կգլխավորի արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Նելլի Հարությունյանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաեւ երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Նշենք նաև, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներով։
Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը կտրվի օգոստոսի 23-ին և կավարտվի սեպտեմբերի 15-ին։ Քվեարկության և դրան նախորդող օրը ցանկացած քարոզչություն արգելվում է: