Հայաստանը Համաշխարհային ուսանողական ամառային խաղերին կմասնակցի 14 մարզիկով
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 28-ից օգոստոսի 8-ը Չինաստանի Չենդու քաղաքում կանցկացվեն Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի 14 մարզիկով՝ 7 մարզաձևում: Այդ մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։
«Խաղերը պետք է անցկացվեին 2021 թվականին, բայց հետաձգվեցին մինչև 2023 թվական: Յուրաքանչյուր մարզաձևում ընդգրկված է 2-ական մարզիկ: Աթլետիկայում հանդես կգան Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը, սպորտային մարմնամարզությունում՝ Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը։ Լող մարզաձևում ելույթ կունենան Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը, որոնք արդեն օլիմպիական խաղերին մասնակցելու փորձ ունեն: Հրաձիգներից հանդես կգան Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը: Ձյուդոյում նույնպես ուժեղագույն մարզիկներն են ընդգրկված՝ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ։ Ուշուիստներն առաջին անգամ են իրենց ուժերը փորձելու Ունիվերսիադայում: 5-6 ամառային ուսանողական խաղերի ենք մասնակցել ու միշտ մեդալներ ենք նվաճել: Այս անգամ էլ մեծ հավակնություններ ունենք, քանի որ բոլոր մարզաձևերում ընդգրկված են մեր ուժեղագույն մարզիկները», - ԿԳՄՍ նախարարության կայքին ասել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը։
Համաշխարհային ուսանողական խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ հանձինս մեր հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի