A
A
17-ամյա Էմին Օհանյանը կստանա գրոսմայստերի կոչում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 17-ամյա շախմատիստ Էմին Օհանյանը կատարել է գրոսմայստերի կոչում ստանալու բոլոր պահանջները: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Նա լրացրել է բոլոր նորմաները, իսկ Astana Zhuldyzdary շախմատի միջազգային փառատոնում իր վարկանիշը հասցրել է 2500-ի, որն անհրաժեշտ էր կոչումն ստանալու համար: