A
A
Հայերը երկու մեդալ նվաճեցին Սալոնիկում
Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավարտված ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հայաստանից մասնակցեցին 9-ը մարզիկներ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Մեր երիտասարդ մարզիկներից առավել հաջող հանդես եկան Անդրանիկ Չափարյանը (73 կգ քաշային) եւ Երջանիկ Կարապետյան (48 կգ), որոնք հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին, նվաճեցին ոսկե մեդալներ:
Իսկ ահա Արսեն Թովմասյանն (60 կգ) ու Ազատ Աբրահամյանը (+100 կգ) 3-րդ տեղի համար վճռորոշ գոտեմարտերում պարտություն կրեցին վրացի մարզիկներից եւ բավարարվեցին 5-րդ տեղով: