Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+inter 23.07
A A
Սպորտ

«Ինտերը» մեկնել է Ճապոնիա. Հենրիխ Մխիթարյանը թիմի կազմում է

Միլանի «Ինտերը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, այսօր մեկնել է Ճապոնիա։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբը:

 

«Ինտերը» Ճապոնիա է մեկնել միջազգային շրջագայության նպատակով: Թիմը կհյուրընկալվի Տոկիոյում և Օսակայում գործող «Ինտեր» ակումբներում, որտեղ ներգրավված են 200 պարապող երեխաներ: Ակումբները գործում են 2014 թվականից:

 

Ճապոնիայում «Ինտերը» կանցկացնի ընկերական երկու հանդիպում: Հուլիսի 27-ին «կապտասևերը» Օսակայում կհանդիպեն Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» թիմի հետ, որտեղ հանդես է գալիս «Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Բրոզովիչը: Օգոստոսի 1-ին միլանյան ակումբը Տոկիոյում արդեն կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ, որի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Լուիս Էնրիկեն:

 

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի ճապոնական մրցաշրջագայության համար թիմում ընդգրկել է 26 խաղացող: