Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+basketbol 23.07
A A
Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ16 հավաքականը գրավեց 6-րդ տեղը

Բասկետբոլի Հայաստանի կանանց Մ16 հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:

 

5-6-րդ տեղերի համար խաղում մեր ընտրանին 60:65 հաշվով զիջեց Ալբանիայի հավաքականին և զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր, որը վաստակեց 33 միավոր: Նա նաև 16 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում: