A
A
Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը կպայքարի 5-6-րդ տեղերի համար
Աջակցիր «Ա1+»-ինԲասկետբոլի կանանց Հայաստանի 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի չորրորդ խաղում 75:58 հաշվով հաղթեց Մոլդովայի այդ տարիքային թիմին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր, որը վաստակեց 41 միավոր: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականն առաջնության 5-6 տեղերի համար խաղում ուժերը կչափի Ալբանիա - Ջիբրալթար զույգի հաղթողի հետ: