Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noah
A A
Սպորտ

«Նոան» պայմանագիր է կնքել արտասահմանցի 5 ֆուտբոլիստների հետ

 

 

Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի մասնակից «Նոա» ակումբը պայմանագիր է կնքել արտասահմանցի 5 ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք ֆուտբոլային ակումբից:

30-ամյա պաշտպան Ջորդի Տուտուարիման և 27-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Ջաստին Մաթյոն Նիդեռլանդներից են: Առաջինը նախորդ մրցաշրջանն անցկացրել է Նիդեռլանդների 2-րդ լիգան ներկայացնող «Զվոլեում», որին օգնել է նվաճել Էրեդիվիզիայի ուղեգիր, իսկ երկրորդը հանդես է եկել նիդեռլանդական «Օսսում»:

32-ամյա եզրային հարձակվող Նիկո Վարելան «Նոա» է տեղափոխվել Կիպրոսի «ԱԵԶ Զակակիու» ակումբից։ Բրազիլացի 28-ամյա հարձակվող Ալեֆ Անդրադեի վերջին ակումբը եղել է Ղաղազխստանի «Ատիռաուն»։ 25-ամյա պորտուգալացի կիսապաշտպան Մարթիմ Մայան մինչ Հայաստան գալը խաղացել է Պորտուգալիայի 2-րդ Լիգան ներկայացնող «Սանտա Կլարայում»։

«Նոան» պատրաստվելով նոր մրցաշրջանին անցկացրել է մի քանի ստուգողական խաղ: Ռոբերտ Արզումանյանի սաները միևնույն 1:1 հաշվով ոչ-ոքի են խաղացել իրանական «Մես Ռաֆսանջանի», Պրեմիեր լիգայի նորեկ «Վեսթ Արմենիայի» և Երևանի «Արարատի» հետ: