Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանի զրոյական կետ
Աջակցիր «Ա1+»-ինԳեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին այսօր Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարի և զինված ուժերի գլխավոր շտաբի մի խումբ տեղակալների ու ավագ հրամանատարների ուղեկցությամբ այցելել է Փոլդաշտի սահմանի զրոյական կետ և հանդիպել է այնտեղ գտնվող սահմանապահների հետ:
Այս այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի շտաբի պետը, բարձր գնահատելով երկրի տարածքը պաշտպանելու գործում սահմանապահների ջանքերը, ընդգծել է, որ Իրանի զինված ուժերի կանխարգելիչ ուժն ավելի մեծ է քան երբևէ և բոլոր Զինված ուժերի ստորաբաժանումները բերվել են լիակատար մարտական պատրաստության վիճակի:
Գեներալ-մայոր Բաղերին հայտարարել է, որ այս այցի նպատակն է քննարկել Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին պասիվ պաշտպանության վերջին իրավիճակը։
Իրանի պաշտպանական դոկտրինան փաստորեն հիմնված է զսպման սկզբունքի վրա: Իրական զսպող ուժ ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հուսալի ռազմական և սպառազինական հնարավորություններ և հզոր զինված ուժեր:
ParsToday