Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Արաբկիր վարչական շրջանում բացվել է քաղաքացիների սպասարկման նոր կենտրոն (տեսանյութ)

 

Արաբկիրի բնակիչներն այսուհետ կկատարեն քաղաքացիների սպասարկման նոր սրահում: Վարչական շրջանի շենքում բացված սպասարկման միասնական կենտրոնում բնակիչները նաև իրենց դիմումները կներկայացնեն:

«Սպասարկման սրահը գործելու է «Մեկ պատուհանի» սկզբունքով: Հարկերով և սենյակներով մտնելու փոխարեն բնակիչները մեկ տեղում կկատարեն իրենց վճարումները» ,- նշել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Հայկ Մուշեղյանը:

16 «պատուհանով» գործող նոր սրահում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է հերթագրման էլեկտրոնային համակարգով: Հերթագրվել հնարավոր է նաև նախապես:

Պայմաններին առաջինը ծանոթացել են Երաևնի փոխքաղաքապետերը, վարչական շրջանների ղեկավարներ, ավագանու անդամներ:

«Վճարումները կարող են կատարել «Հայփոստ»-ի պատուհանի, նաև տերմինալների և քարտերի միջոցով»,-նշում են աշխատակիցները:

Նոր, հարմարավետ պայմանները մի քանի անգամ հեշտացնում և արագացնում են սպասարկումը:

Քաղաքացիների ժամանակը խնայելու համար Երևանի քաղաքապետարանը թվայնացրել է մատուցվող ծառայությունները: Հարկային պարտավորությունները հնարավոր է կատարել նաև առցանց: