Բացել լրահոսը Փակել լրահոսը
Անի Բադալյան
A A
Պաշտոնական

Երևանն այլ միջազգային դերակատարներին ևս կոչ է անում հետևել ԱՄԴ-ին և ՄԻԵԴ-ին. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքը բացելու իր հրահանգը վերահաստատելուց հետո, Մարդու իրավունքների միջազգային դատարանը որոշեց՝ իր 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշումը մնում է ուժի մեջ, և Ադրբեջանը պետք է ձեռնարկի իր իրավասության տակ եղած բոլոր միջոցները Միջանցքով անվտանգ անցումն ապահովելու համար:

«Այլ միջազգային դերակատարները ևս պետք է հետևեն այս գծին», - ընդգծել է Անի Բադալյանը: