Անզեն բանվորների ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի ուղղությամբ․ հայտարարություն
Աջակցիր «Ա1+»-ինԵրասխում կառուցվող երկաթի ձուլման գործարանի
սեփականատեր՝ ամերիկյան «ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» և
«ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊ ընկերությունների
կողմից
Սույն թվականի հունիսի սկզբին Ադրբեջանը հայտարարեց, որ
Հայաստանի Երասխ բնակավայրում կառուցվում է
մետալուրգիական գործարան, որը բնապահպանական
խնդիրներ է ստեղծելու իրենց երկրի համար: Մեր կողմից
Հայաստանում հիմնադրված «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը
հունիսի 8-ին հայտարարություն տարածեց, նշելով, որ ստացել
է շրջակա միջավայրի վրա ազդեցության դրական
եզրակացություն՝ համապատասխան փորձաքննական
պահանջներով, որոնք համապատաասխանում են բոլոր
միջազգային չափորոշիչներին։
5 օրանց՝ հունիսի 13-ին, Ադրբեջանը սկսեց կրակել մեր կողմից
կառուցվող գործարանի ուղղությամբ: Կրակոցները
շարունակվում են մինչ այսօր: Այս ընթացքում մարմնական
ծանր վնասվածքներ են ստացել մեր 2 աշխատակիցները,
վնասվել և շարքից դուրս են եկել ընկերության տրակտորը,
կռունկն ու բեռնատարը: Դրանք ֆոտո և
տեսանկարահանմամբ արձանագրվել և հրապարակվել են
մեր կողմից: Վերոնշյալ փաստերն արձանագրել են նաև
տարբեր երկրների դեսպաններ, դիվանագիտական
ներկայացուցիրներ, միջազգային դիտորներ և լրագրողներ:
Հարկ ենք համարում ընդգծել հետևյալ անկյունաքարային
կետերը՝
1. Կեղծ են պնդումները, որ Երասխում կառուցվող
գործարանը էկոլոգիական խնդիր է ստեղծելու Ադրբեջանի
համար: Մեր գործարանը ոչ թե մետալուրգիական է, որտեղ
հանքաքարից մետաղ են արտազատում, այլ
մետաղաձուլարան է, որտեղ պատրաստի մետաղները,
ձուլելու արդյուքում, վերածվում են ամրանների: Այս
պարագայում, չկան վնասակար արտանետումներ ո՛չ դեպի
մթնոլոտ, ո՛չ դեպի շրջակա միջավայր ու պոչամբար:
Թափոններ նույնպես չկան: Նմանատիպ գործարան այժմ
աշխատում է նաև Ադրբեջանի մայրաքաղաքում՝ «Բաքու սթիլ
քոմփանի» անվամբ, որը տարեկան 4 անգամ ավել երկաթ է
ձուլում, քան նախատեսվում է ձուլել մեր գործարանում և
գնտվում է բնակելի տներից 400 մետր հեռավորության վրա:
2. Երասխ համայնքի բնակելի տները գտնվում են մեր
գործարանից շուրջ 300 մետր հեռավորության վրա, իսկ
ադրբեջանական ամենամոտ Հեյդարաբադ գյուղը 1.8 կմ
հեռավորության վրա: Հետևաբար, Ադրբեջանի համար
բնապահպանական խնդիր ստեղծելու նպատակ այստեղ չի՛
կարող լինել: Նմանատիպ գործարան կա նաև Հայաստանի
Չարենցավան քաղաքում, որը 1.8 կմ շառավիղով ընդգրկում է
ամբողջ քաղաքն ու հարակից գյուղն՝ իրենց տասնյակ
հազարավոր քաղաքացիներով:
3. Գործարանն աշխատելու է ջրային հովացման
համակարգով, որտեղ օգտագործվող ջուրը ներքին
շրջապտույտի մեջ է և երբեք դուրս չի գալիս գործարանի
տարածքից: Դա նման է մեքենայի շարժիչը հովացնող
հեղուկին, որը երբեք դուրս չի գալիս մեքենայից: Արաքս գետը,
որի հնարավոր աղտոտման մասին բարձրաձայնում են
ադրբեջանցիները, գտնվում է գործարանից 6 կմ
հեռավորության վրա: Եթե անգամ մենք դիտավորություն
ունենանք գետն աղտոտելու, չենք կարող:
4. Մեր գործարանի վառարանի ծխնելույզն ունենալու է 33
մետր բարձրություն և եռաստիճան ֆիլտրման համակարգ,
որի միջոցով բարձրացող օդը չի ունենալու շրջակա
միջավայրի վրա բացասական ազդեցություն: Դա հաստատվել
է ՇՄԱԳ փորձաքննության ընթացքում, որը տևել է ավելի քան
6 ամիս:
Այսպիսով, Ադրբեջանի կողմից մատնանշած միջազգային
կոնվենցիաների որևէ դրույթ մենք չենք խախտել, քանի որ մեր
կողմից կառուցվող գործարանի տեսակն ու
արտադրողականության չափը չի՛ առաջացնում
անդրսահմանային ազդեցություն:
Այս պնումներն ապացուցելու համար պատրաստ ենք
աշխատանքային կարգով քննարկել միջազգային
փորձագետների հետ ինչպես առերես հանդիպման, այնպես էլ
հեռահար ձևաչափերով:
Վերոգրյալին հաջորդելու են մեր գործողությունները
միջազգային իրավական հարթակներում, որոնց համար մենք
չենք խնայի որևէ միջոց և պահանջելու ենք կատարված
ներդրումների, կրած վնասների և չստացված օգուտների
հատուցում: Ընդգծենք, որ մենք ունենք բոլոր հիմքերն, այդ
թվում՝ արձանագրված շուրջ 40 երկրների դիվանագիտական
ներկայացուցիչների կողմից:
Մեր այս հայտարարությունն անտեսելու և անզեն բանվորերի
ուղղությամբ կրկին կրակահերթ արձակելու պարագայում,
մենք դա կդիտենք ուղիղ հարված ամերիկյան կապիտալի
ուղղությամբ, որը ոչ թե բնապահանական շարժառիթ ունի,
այլ զուտ քաղաքական որոշում է:
«ՎԻՐՏՈՒԱԼ ՖՈՆԴԻՆԳ» ՍՊԸ
«ՍԻԷՍԻ ԳԼՈԲԱԼ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ» ՍՊԸ