Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captդդդure
A A
Պաշտոնական

Մահացել են Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով՝ 21-րդ դարում․ Սա չպետք է հանդուրժել. Արարատ Միրզոյան

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թվիթերյան գրառումը

Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա. ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով մահացել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան։

21-րդ դարում: Սա չպետք է հանդուրժել։ Հիշեցնենք. Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին, նույն օրը ժամը 14:00-ի սահմաննեում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։ Անչափահաս երեխաները հայտնաբերել են մեքենայի մեջ: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։