Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի հատվածում ստուգիչ հնագիտական պեղումներ են

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ հատվածում ընթանում են ստուգիչ հնագիտական պեղումներ։
 
Հիշեցնենք, որ այս ճանապարհի ծրագիծը տարիներ առաջ փոխվել էր, և կազմվել է նոր նախագիծ, որպեսզի ճանապարհաշինության հետևանքով չվնասվեն պատմամշակութային արժեքները։
 
Նորացված նախագծով հուշարձանի վրա ուղղակի ազդեցությունը հասցված է նվազագույնի:
 
Շինարարությանը զուգահեռ մասնագետներն այժմ ևս մեկ անգամ ուսումնասիրում են շինտեղամասերը, և տարվող աշխատանքներից հետո միայն տարածքները տրամադրվում են ճանապարհաշինարարներին շինարարություն կատարելու համար։